«Վորլդ Բյուլետեն» լրատվական կայքը գրում է, որ Պակիստանի զինվորական իշխանություններ շաբաթ օրը հայտարարել են, թե Պակիստանի Չաման քաղաքում ՆԱՏՕ-ի վառելիք փոխադրող տանկերները ոչնչացնելուց հետո զինված անձինք հեռացել են տարածքից: Պակիստանի իշխանություններն ընդգծեցին, որ ՆԱՏՕ-ին պատկանող տանկերները վառելիք էին փոխադրում փոխադրում ամերիկացի զորայինների համար, երբ ենթարկվեցին զինված անձանց հարձակման: Դեռևս որևէ խումբ իր վրա չի վերցրել Պակիստանում ՆԱՏՕ-ի վառելիքի տանկերների դեմ հարձակման պատասխանատվությունը: