Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պրահայի Կարլի համալսարանում կդասավանդվի հայոց լեզու, պատմության եւ մշակույթ

Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Տոմաշ Զիման եւ Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը սեպտեմբերի 16-ին ստորագրեցին պայմանագիր, որը հնարավորություն է տալիս 2014-2015 ուսումնական տարվանից այդ համալսարանում սկսել հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի դասավանդում։ Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարլի համալսարանի Ընդունելությունների սրահում, իսկ ստորագրումից հետո կողմերը մտքեր փոխանակեցին ապագա համագործակցության շուրջ։ Պայմանագրի համաձայն' նաեւ Հայաստանի կառավարությունը՝ կրթության ու գիտության նախարարության խողովակով մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացնում դասընթացներն սկսելու համար։ Հայերենի դասընթացները տեղի կունենան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Արեւելաեվրոպական հետազոտությունների բաժանմունքում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրեր» եվրոպական ամսագրից, համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տոմաշ Զիման, ողջունելով Հայաստանի դեսպանին, ներկայացրեց համալսարանի պատմությունը։ Կարլի համալսարանը համարվում է աշխարհի 32 ամենահին համալսարաններից մեկը։ Համալսարանը 1347-48թթ. հիմնադրվել է Կարել 4-րդ կայսեր օրոք։ Այսօր համալսարանին կից գործում է տարբեր մասնագիտությունների գծով 17 բարձրագույն դպրոց, որոնք ցրված են Չեխիայի ողջ տարածքով։ Համալսարանում սովորում է 52 հազար ուսանող, պրոֆեսորների թիվը հասնում է 7000-ի։ Համալսարանը համագործակցում է արտասահմանյան 180 այլ համալսարանների հետ, մասնակցում բազմաթիվ միջազգային կրթական ծրագրերի։ Ռեկտոր Զիմայի ասելով' հայ ժողովրդի պատմության, լեզվի ու մշակույթի դասավանդումը շատ կարեւոր է համալսարանի համար, քանի որ արդեն իսկ կան տարբեր լեզուների գծով դասընթացներ։ «Չի բացառվում , որ հայկական դասընթացները հիմք դառնան հետագայում Կովկասյան բաժնի ստեղծման համար»- նշեց ռեկտորը։ Իր հերթին դեսպան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց ծրագիրը կյանքի կոչելու համար։ Նրա խոսքով' գնահատելի է, որ 1990-ականներին Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում գործել է հայկական դասընթացների բաժին, որը հետագայում' 2000- ականներին, փակվել է։ Այսօր այդ ավանդույթը կրկին վերականգնվում է։ Ընդ որում, հայերեն դասավանդելու են ինչպես այդ բաժնի երբեմնի շրջանավարտներ Աննա Սոխովան եւ Միլադա Կիլյանովան, այնպես էլ Կարլի համալսարանի երգչախմբի ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, հայագետ Հայկ Ութիջյա նը։ Արդեն իսկ դասընթացներին մասնակցության ցանկություն է հայտնել 15-20 ուսանող։ Ինչպես նշեց դեսպան Սեյրանյանը, այս պայմանագիրը լավ հիմք կարող է հանդիսանալ՝ շարունակելու համագործակցությունը նաեւ երկու երկրների համալսարանների միջեւ, ինչն իր աջակցությունը գտավ նաեւ չեխական կողմից։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Արեւելաեվրոպական ուսումնասիրությունների բաժանմունքի դեկան Մարեկ Պրիհոդան, արտասահամանյան ուսանողների հարցերով փոխդեկան Էվա Վոլդրիխովա-Բերանկովան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական պատգամավորական խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը, Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան, դեսպանության այլ պաշտոնյաներ, Պրահայում հրատարակվող «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Վերոնշյալ պայմանագրի կնքումով իրականություն դարձավ Չեխիայում Հայաստանի դեսպանության երկամյա նպատակասլաց աշխատանքը, եւ չեխ ու օտար ուսանողները այսուհետ կարող են ծանոթանալ ոչ միայն հայոց լեզվին ու պատմությանը, այլեւ մեր բազմադարյա մշակույթի հետաքրքիր էջերին։
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference