ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ավտովթարի է ենարկվել Շվեդիայի թագավոր Կարլոս տասնվեցերորդ Գուստավը Դրոթնինգհոլմ թագավորական նստավայրից ոչ հեռու գտնվող Նոկեբյուբրուն կամրջի վրա, որտեղ այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այս առնչությամբ տեղի ոստիկանությունը նշում է, որ թագավորի մեքենան դուրս է եկել երթևեկության մեկ այլ մասնակցի վրա: Վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ 2 ավտոմեքենաներ կտրուկ արգելակել են, և թագավորական մեքենան բախվել է նրանց։
«Մեքենան, որում գտնվել է թագավորը, զգալի վնասներ է ստացել, սակայն թագավորը չի տուժել»,- նշել է թագավորական պալատի մամլո խոսնակ Մարգարետա Տուրգրենը։
Ականատեսները դեպքի առթիվ պատմել են, որ թագավորն ինքնուրույն դուրս է եկել վնասված մեքենայից և նստել մեկ այլ մեքենա։ Այնուհետև թագավորական շարասյունն ուղևորվել է դեպի Բրոմա օդանավակայան. այսօր Նորին Մեծությունը մեկնում է հյուսիսային Շելեֆտեո։