Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների հատուկ կարգավիճակի վերաբերյալ որոշումը «համապատասխանում է Մինսկին համաձայնություններին» և նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն «դատապարտում է հրադադարի վերաբերյալ համաձայնության խախտման բոլոր դեպքերը» Ուկրաինայում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: