INTERFAX գործակալության փոխանցմամբ` այսօր Մոսկվայում գրանցված բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվել է ամենամեծ ռուսական սոցցանցի` ВКонтакте -ի աշխատանքը: Սանկտ Պետերբուրգում գտնվող կենտրոնում խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով ВКонтакте- են անհասանելի է դարձել Ռուսաստանի ամբողջ տարածքում: Ցանցի օգտատերերը վթարից առաջ բողոքել էին, որ իրենց էջերից անհետացել են անձնական նամակներն ու տվյալները: Այս պահին ցանցի աշխատանքը վերականգնվել է, և այն դարձել է հասանելի ողջ ՌԴ տարածքում: