«Սքայ Նյուզ»-ը գրում է, որ մինչ ԱՄՆ-ի Կոնգրեսը նախապատրաստվում է Սիրիայում գործող ապստամբներին վարժեցնելու և նրանց զենք տրամադրելու շրջանականերում որոշում ընդունել, Սիրիայի խորհրդարանի նախագահ Ջահադ Ալ-Լահամն ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին ուղղած մի նամակով ասել է.«Սիրիայի ընդդիմադիրներին զենք տրամադրելու մասին որոշումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի բացահայտ խախտում է համարվելու»: Այդ նամակով Ալ-Լահամը խորհուրդ է տվել,որ ԱՄՆ Սիրիայի ընդդիմադիրներին զենք տրամադրելու փոխարեն, մտածել ծայարահեղականների դեմ պայքարի և տարբեր երկրների՝ հատկապես Թուրքիայի հետ տեղեկատվական համագործակցության մասին»: Սիրիայի պաշտոնատարները մշտապես կարևորել են այն խնդիրը, որ Թուրքիայի սահմանային տարածքով ահաբեկիչների անցուդարձը կանխելու ուղղությամբ այդ երկրի կառավարությունը պետք է ավելի գործնական քայլեր ձեռնարկի: Նշվում է նաև, որ Ալ-Լահամն իր նամակում խստիվ քննադատվել է Սպիտակ Տան կողմից «չափավորական ընդդիմադիր» տերմինի գործածումը և նրանց զենք տրամադրելու հարցը: