Associated Press-ը հղում տալով Կիևի նախագահական պալատի մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշչենկոն այսօր աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, որտեղ ի նշան Ուկրաինայի նոր իշխանությունների զորակցության, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տան Օվալաձև սրահում կընդունի ուկրաինացի իր գործընկերոջը: Նախատեսվում են նաև Պորոշչենկոյի ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի հետ երկկողմ հանդիպումներ Բացի այդ Ուկրաինայի ղեկավարը կմասնակցի նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստին: