Yerevan, 05.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ՄԻԵԴ-ից արդար վճիռ է ակնկալվում

Մինչ Թուրքիան ճնշում էր գործադրում Ֆրանսիայի նախագահի վրա՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին չաջակցելու համար, այժմ ստիպված է պայքարել մեկ այլ երկրի՝ Հունաստանի դեմ, որը մի քանի օր առաջ օրենք ընդունեց՝ անօրինական համարելով ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը: Հունաստանը երրորդ երկիրն է Եվրոպայում՝ Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որը նման օրենք է ըն դունում։ Շվեյցարական օրենքը, սակայն, քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (ՄԻԵԴ)՝ թուրք ամբաստանյալի' Դողու Փերինչեքի խոսքի ազատության խախտման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում անդրադառնում է Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության խնդիրներին:

Ֆրանսիայի Ազգային ժողովը (2011թ.) և Սենատը (2012 թ.) ընդունել են ցեղասպանության ժխտումը քրեականացնող նմանատիպ մի օրենք, որը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց: Մերժված օրենքի փոխարեն ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն անցյալ շաբաթ մի նոր օրինագիծ ներկայացրեց խորհրդարան: Նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը:

Չնայած Եվրոպայում նման օրենքների վերաբերյալ իրավական անորոշությանը՝ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին, ձայների 54 կողմ և 42 դեմ հարաբերակցությամբ այլատյացության դեմ քրեական օրենք ընդունեց՝ պայքարելով խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ՝ անօրինական դարձնելով Հրեական հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են միջազգային դատարանների կամ Հունաստանի խորհրդարանի կողմից, այսինքն՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը և Հայոց ցեղասպանությունը: Այս օրենքը խախտողները կարող են տուգանվել մինչև 30 հազար եվրոյի չափով և ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով:

Հունաստանի օրենքը բխում է Եվրամիության 2008 թվականի «Ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի շրջանակային որոշումից», որը կոչ է անում Եվրամիության պետություններին՝ օրենքներ ընդունել՝ ռասիզմը, այլատյացությունը, ցեղասպանության ժխտումը, մարդկության դեմ գործած հանցագործությունները և ռազմական հանցագործությունները պատժելու համար:

Անակնկալի գալով՝ թուրք պաշտոնյաները և ադրբեջանցի պրոպագանդիստները հակասական հայտարարություններ արեցին հունական օրենքի վերաբերյալ: Սկզբում, Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտեց հունական օրենքը, պնդելով, թե «այն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և խոսքի ազատությանը»: Սակայն շուտով արտգործնախարարությունը հակասեց ինքն իրեն և հույս հայտնեց, որ նոր հունական օրենքը կօգնի պաշտպանելու Հունաստանում ապրող թուրքերի իրավունքները… Պետք է նշել, որ Հունաստանն այս օրենքը ընդունեց, չնայած սեպտեմբերի 5-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Էրդողանը զգուշացրել էր Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, ով վճռականորեն պատասխանել էր Թուրքիայի նախագահին, որ հունական օրենքը չի հակասում միջազգային օրենքին… Նման նախազգուշացում Էրդողանն արել էր Ֆրանսիայի նախագահին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ նոր օրենքի ընդունումը կբարդացնի իրենց երկրների միջև եղած հարաբերությունները:

Ադրբեջանցի մեկնաբանները նույնպես իրարամերժ պնդումներ արեցին՝ չնայած որ հունական օրենքը ոչ մի կերպ չի առնչվում Ադրբեջանի հետ: Մի ադրբեջանցի գրող անգամ պնդել էր, թե հունական օրենքը չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը, և որ Հունաստանի խորհրդարանը երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, այս երկու պնդումները լիովին սուտ են: Ակնհայտ է, որ այս ադրբեջանցի գրողը ձևացնում է, թե չգիտի, որ Հունաստանի խորհրդարանը 1996 թ. ապրիլի 25-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 1996 թ. հուլիսի 10-ին նախագահ Կոնստանտինոս Ստեֆ անոպուլոսը հրամանագիր է ստորագրել՝ Ապրիլի 24-ը սահմանելով «Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշատակի օր»:

Մյուս ադրբեջանցին՝ Վ. Սեիդովը, ոչ միայն ընդունել է, որ հունական օրենքը ընդգրկում է Հայոց ցեղասպանությունը, այլև հավելել է, թե հունական ոստիկանությունը չի համարձակվի ձերբակալել իրեն այն բանից հետո, երբ նա, ինչպես ծրագրել է՝ Աթենքում հայտարարի, որ «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն չէ» ... Եթե Սեիդովը համարձակվի իրականացնել իր բլեֆը, ապա մնում է տեսնել, թե ինչպես է նա կամ հայտվում հունական բանտում, կամ «հերոս» հռչակվում ժխտողական քաղաքականություն վարող Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ կախված ՄԻԵԴ-ի վերջնական վճռից:

Հայաստանի արտգործնախարարը և խորհրդարանը բարձր են գնահատել Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունումը: Սակայն, ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչի հույների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Նախկինում այս ուղղությամբ ջանքերը, անհայտ և անհասկանալի պատճառներով, մերժվել են Հայաստանի կառավարության կողմից...

Սեպտեմբերի 22-ին նախատեսված է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հանդիպումը Հունաստանի վարչապետ Սամարասի հետ Աթենքում, որի ընթացքում ակնկալվում է, որ Նորին Սրբությունը իր երախտագիտությունը կհայտնի Հունաստանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության ժխտման դեմ օրենքի ընդունման համար:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին շատ նպաստավոր կլինի, եթե ՄԻԵԴ-ը չեղյալ համարի շվեյցարական օրենքի վերաբերյալ իր ավելի վաղ կայացրած վճիռը, իսկ եթե Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի նոր օրենք ընդունի, ապա ճանապարհ կհարթի այլ եվրոպական երկրների համար՝ հետևելու իր օրինակին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank