Al-Hayat –ը գրում է, որ Եգիպտոսը հրաժարվում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար կազմակերպված միջազգային կոալիցիային միանալուց և միաժամանակ, ինչպես այս առնչությամբ հաղորդում է "Интерфакс"-ը պաշտոնական Կահիրեն ու պաշտոնական Մոսկվան կնքել են զենքի առք ու վաճառքի հերթական գործարքը, որի ծավալը գերազանցում է 3,5 միլիարդ դոլարը: Նշվում է, որ գործարքի շրջանակներում ռուսական զենք արտադրող ընկերությունները Եգիպտոսին կմատակարարեն կրակային զինատեսակներ, հրետանի ու Հակաօդային պաշտպանության համակարգեր: Վերլուծաբաններն արդեն հայտարարել են, որ այս քայլերը ազդակ են առ այն, որ բուրգերի երկիրը վերջնականապես հրաժարվում է իր արտաքին քաղաքականության ամերիկամետ վեկտորից ու վերադարձել ռուսական մերձավորարևելյան արտաքին քաղաքականության ուղեծիր: