nternet Live Stats-ը գրում է, որ Համաշխարհային սարդոստայնում գրանցված կայքերի քանակը հատել է մեկ միլիարդի սահմանը և շարունակում է աճել կայուն տեմպերով: Համացանցի հեղինակ Թիմ Բերներս-Լին դժվար թե պատկերացներ, թե հնարավոր է նման զարգացում և այսօր արդեն ".com" և ".net" դոմեյնները վաղուց գերազանցվել են: Այս տարի, ի դեպ լրանում է Համացանցի քսանհինգամյակը: Այն ստեղծվել է 1989-ին Եվրոպայում, Եվրոպայի խորհրդի միջուկային հետազոտությունների կենտրոնում: Թիմ Լին երկու տարի մշակել է HTTP-ն, HTML լեզուն և URI իդենտիֆիկատորը: