Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն. ՀՀ Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի' հազարամյա արմատներ ունեցող' այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև' տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսում ընդգրկված են Մերձավոր Արևելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:

Ցուցահանդեսը, որ օգոստոսի 24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո, Հռոմից բացի, կշրջի այլ քաղաքներում ևս:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսի թեմայի կարևորության, նպատակի, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի և առհասարակ քրիստոնեության գոյության, սոցիալական, մշակութային արժեքների պահպանման նկատմամբ խորը մտահոգության մասին իրենց ելույթներում խոսել են նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցո, Սուրբ Աթոռի մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին:

«Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթում նշել է.

«Բարձրաստիճա՛ն հոգևոր հայրեր,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուշադիր և անխոս դիտեցի այս բացառիկ ցուցահանդեսի յուրաքանչյուր ցուցանմուշը: Այս պահին էլ ես այդ այրող ազդեցության տակ եմ: Եթե ինձ ելույթով հանդես գալու պատիվն ընձեռված չլիներ, գուցե և դեռ երկար կլռեի: Դիտածս լուսանկարների պես: Պատմելով այս ցուցահանդեսի մասին՝ մեր դեսպանն այն բնորոշում էր որպես լուռ ճիչ. ճիչ Քրիստոնեության հայրենիք Միջին Արևելքում Քրիստոնեության կրած ու դեռ կրելիք հարվածների մասին: Այո՛, լուռ ճիչ. շատ դիպուկ է ասված:

Կարծում եմ' այսօր այս սրահում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Արդյո՞ք ամեն ինչը ճիշտ ենք անում:

Արդյո՞ք այս ամենը մեր նախկին չարած քայլերի կամ կիսաքայլերի հետևանքը չէ:

Արդյո՞ք միշտ և ամենուր հավուր պատշաճի գնահատականներ ենք տվել արմատից մերժման ենթակա իրողություններին' դրանց կրկնությունները բացառելու համար:

Արդյո՞ք հանդուրժողականության և համակեցության խրախուսման մեր ջանքերում մենք միշտ և բավարար կամային ենք եղել:

Արդյո՞ք միահամուռ ենք այլատյացության ու մոլեռանդության ցանկացած դրսևորման դեմ:

Չգիտեմ. չունեմ այս և այս դահլիճում ցուցադրվող լուսանկարներից հորդող մյուս բոլոր հարցերի համապարփակ պատասխանները:

Ես մի բանում եմ վստահ. ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը և նմանօրինակ մյուս բոլոր երևույթներին ժամանակին չտրված հստակ, առանց երկիմաստության գնահատականները հանգեցնում են այդ ամենի կրկնությանը: Օրինակնե՞ր: Որքան ուզեք:

Միայն մեկը կասեմ: Քիչ առաջ մենք հնարավորություն ունեցանք դիտելու, թե ինչպես նպատակաուղղված կերպով ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը՝ հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և հավատքի ակնառու կոթողները։ Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը' իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և Ադրբեջանի ողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսևորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը: Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ողջ ժողովրդի՝ դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները և պարզապես անպատիժ մնալ: Իհարկե՛, շատ շատերը: Այդ դեպքում ինչու՞ չպետք է Նախիջևանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը:

Ուրեմն այս ցուցահանդեսը լռելու կամ թևաթափ լինելու մասին չէ: Ճիշտ հակառակը: Համախմբվելու ու կրկնակի եռանդով գործելու անհրաժեշտության մասին է: Վստահ եմ՝ այս ցուցահանդեսի հակառակ ուղերձը պարունակող ցուցահանդես էլ այսօր կարող ենք հավաքել: Այն մասին, թե ինչպես է, ասենք, Լիբանանը՝ լուռ, առանց բարձր հնչեցումների ընդունում, պատսպարում, պաշտպանում ու կեցություն ապահովում միլիոնավոր քրիստոնյաների համար: Շնորհակալության ցուցահանդես կարող է լինել դա, իհարկե:

Մի բան հաստատ է. հանդուրժողականության, այդ թվում և կրոնական հանդուրժողականության արմատավորման համար մենք պահ անգամ հապաղելու իրավունքը չունենք: Անհստակ լինելու իրավունքը չունենք. արդյունքները մենք տեսնում ենք լուսանկարներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր ապրողներս անմիջականորեն պատասխանատու ենք ապագայի ու անցյալի կապի անխախտելիության համար: Մեր արժեքների հարատևության համար:

Ժամանակակից աշխարհը գլխապտույտ արագությամբ դեպի ապագա է սլանում: Տեխնոլոգիական առաջընթացի ժամանակակից հանճարներն անընդհատ մոտեցնում են ապագան. այսօր, օրինակ, բոլորս կարող ենք գերորակյալ տեսագրություններ դիտել հենց մեր հեռախոսների էկրանների վրա: Այո՛, ժամանակակից ինժեներներն իրենց գործը փայլուն են անում: Իսկ մե՞նք: Մենք բոլորս, որ պատասխանատու ենք ամեն ժամանակակիցը մեր արժեքային համակարգով ամրապնդելու համար: Միթե՞ ստեղծողներն այդ հեռախոսները չեն մշակել նրա համար, որ մարդիկ մշտապես կարողանան երջանկության պահեր վերապրել՝ ասենք, իր ենց զավակների մկրտության արարողության կամ առաջին քայլերի տեսագրությունները պարբերաբար վերադիտելով: Եթե այո, ապա ինչու՞ այս օրերին այդքան հաճախ են այդ հեռախոսներն օգտագործվում գլխատվող քրիստոնյա լրագրողների մասին ահասարսուռ կադրերը դիտելու համար: Ինչու՞ նման տեսարանները մեր օրերում դեռ հնարավոր են: Այստեղ խզում կա, համաձայն չե՞ք. ժամանակների, արժեքների ու գործադրվող ջանքերի միջև գոյություն ունեցող խզում:

Նավթագործները մեր օրերում աշխարհամասեր են կապում գերժամանակակից խողովակաշարերով՝ փոքրացնելով տարածությունն ու ժամանակը: Իսկ մե՞նք... մենք՝ բոլորս, որ պարտավոր ենք հոգ տանել բնական ռեսուրսները խաղաղությանը, զարգացմանը, հանդուժողականությանն ու համակեցությանը ծառայեցնելու համար, արդյո՞ք համաչափ հետևողական ենք մեր պարտականություններում: Կարողանու՞մ ենք նավթամուղների խողովակների վրայո՛վ նայել և հաստատակամ մատնացույց անել բռնապետին, որ ստրկության շղթաներին է գամել իր ողջ ժողովրդին ու ամեն օր արյամբ է սպառնում հարևանին: Պարտավո՛ր ենք անել՝ ապագա այսօրինակ, բայց ավելի խոշոր ցուցահանդեսներից խուսափելու համար:

Հարգարժա՛ն հյուրեր,

Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք:

Ճշմարտությունն այն է, որ առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն և չի կարող լինել անվտանգ ապագա։ Հենց այս նպատակի համար՝ մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի և բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության և հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին։

Լիահույս եմ, որ կրոնների համերաշխությանն ու հանդուրժողականությանը միտված քրիստոնեական ուղերձն ի վերջո կգերիշխի, և հավատը, հույսն ու սերը զորավիգ կլինեն մեզ՝ պաշտպանելու մեր արժեքները և պաշտպանելու արդարությունը:

Աստված բոլորիս պահապան:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Նախագահն այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Հանրապետության Նախագահը դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին՝ նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն և դերակատարություն է ունեցել: Ընդգծելով, որ հայ ժողովուրդը տևական ժամանակ պետակ անություն չի ունեցել. վերջին հայկական թագավորությունը մարել է 600 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին պետության շատ գործառույթներ վերցրել է իր վրա:

Նախագահի խոսքով, Հայաստանում համարում են, որ նաև դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է անցնել պատմության քառուղիներով և հասնել 21-րդ դար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Սուրբ Բարդուղիմեոսը, ում անունով կոչվում է Հռոմում՝ Տիբեր կղզու վրա գտնվող այս եկեղեցին, համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրներից մեկը: «Թող Աստված մեզ բոլորիս ուժ ու կա րողություն տա, որպեսզի մենք մեր քրիստոնեական արժեքները կարողանանք փոխանցել մեր սերունդներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի պատիվ Հայաստանի Նախագահի՝ սեպտեմբերի 18-ին Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի անունից տրվել է ճաշ:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris