Խորհրդային միության տարիներին Ախալքալաքում կառուցված միակ երկաթգիծն ամբողջովին քանդվել ու նույն տեղում, բայց իջեցված հարթության և ժամանակակից մեթոդներով կառուցվում է տարածաշրջանի միակ երկաթգիծը: Այս պահին երկաթգծի շինարարությունն ընթանում է Նինոծմինդայի շրջանիՂուլալիս գյուղի մոտակայքում,- հայտնում է Orer.am-ը: Վրաստանի Ախալքալաք կայարանից 98 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կձգվի մինչև Կարսի երկաթուղային կայարան: Երկաթգծի 68 կիլոմետրը բաժին է ընկնում Թուրքիայի տարածքին, իսկ 30 կիլոմետրը` Վրաստանի:Հիեցնենք, որ երկաթգծի շինարարության մասին առաջին քննարկումները սկսվել էին դեռևս 1992թ. Վրաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական բանակցությունների ժամանակ: Սակայն միայն 2004-ին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվեց հուշագիր: 2005-ի մայիսին երեք երկրների նախագահները ստորագրեցին պաշտոնական հռչակագիր, իսկ արդեն 2007 թ. փետրվարին Թբիլիսիում Վրաստանի և Ադրբեջանի նախագահների և Թուրքիայի վարչապետի մասնակցությամբ ստորագրվեց շրջանակային համաձայնագիր: Երկաթգծի կառուցման ծախսերը հավասարապես իրենց վրա են վերցրել Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան, ընդ որում վրացական բաժինը վարկավորել Է Ադրբեջանը: Որոշակիորեն վերանորոգվելու է նաև երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածը: Նշենք նաև, որ 2011-ին Նյու-Յորքում անցկացված 100 նախագծերի մրցույթում հաղթող է ճանաչվել հենց Բաքու-Թբիլիսի--Ախալքալաք-Կարս նախագիծը: