ԻՌՆԱ-ն գրում է, որ Նյու Յորքում ընթանում են` ընդգրկուն համաձայնության հանգելու ճամփին առկա լուրջ տարաձայնությունների կարգավորման համար ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային բանակցող պատվիրակության եկկողմ բանակցությունները: 5+1 խմբում Վաշինգտոնը ներկայացնող Վենդի Շերմանի և պետքարտուղարի ավագ տեղակալ Վիլիամ Բերնզի հետ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալներ Սեյեդ Աբբաս Էրաղչու և Մաջիդ Թախթ Ռավանչու երկկողմ բանակցությունը տևեց 2.5 ժամ: Էրաղչին ու Ռավանչին հինգշաբթի օրը նաև երկու ժամ տևողությամբ բանակցություն ու խորհրդակցություն ունեցան Ռուսաստան ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի հետ: Համաձայն հայտարարված ծրագրի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պատվիրակություների հետ իրանական պատվիրակության երկկողմ փորձագիտական բանակցությունները կշարունակվեն ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական ու միջազգային անվտանգությա հարցերոֆ գերատեսուչ Համիդ Բաիդինեժադի գլխավորությամբ: Իրան-5+1 պաշտոնական նիստը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Նյու Յորքում: Ուրանի հարստացման չափը, Իրանի ցենտրիֆուգների քանակը, Թեհրանի դեմ շրջափակումների բեկանման եղանակը, համաձայնության ժամկետը, Ֆորդու-ի ուրանի հարստացման կառույցները, ռազամական հավանական ծավալները, ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությունների ու քննությունների հարցը, ինչպես նաև Արաք ծանր ջրի ռեակտորը Իրանի ու 5+1 խմբի միջև տարաձայնության գլխավոր պարագաներից են: