Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն.
«Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ Եվրոպական միությունը չթողնի նրանց մուտք գործել անդամ երկրներ, թեկուզ՝ հանգստի նպատակով։ Թող հանգստանան Չուկոտկայում»: