«Փրես Թի Վի»-ն գրում է, որ իրաքցի քրիստոնյա համայնքների կրոնական առաջնորդները հինգշաբթի օրը Ժնևում գտնվող ՄԱԿ- Մարդու իրավունքների խորհրդի կենտրոնավայրում ԻԼԻՊ ահաբեկչական խումբը սպառնալիք բնութագրեցին մարդկության համար և հայտարարեցին, նկատի առնելով Իրաքի հարուստ պատմությունն ու բարդ մշակույթը, որը ներառում է տարբեր ազգություններ ու խմբեր ահաբեկչության նենգ երևույթը սպառնում է այս հասարակությունն ու նրա փոքրամասնություններին, այդ թվում քրիստոնյաներին:
Իրաքցի քրիստոնյան հոգևորական Ադել Շամուն Ժնևի նստաշրջանին առընթեր այդ երկրի հոգևորականների, ինչպես նաև այլ փոքրամասնությունների, այդ թվում եզդիների անունից ասաց, թե այդ երկրի ողջ բնակչությունը, քրիստոնյան լինի, թե մուսուլման, ԻԼԻՊ-ի ոճրագործությունների շնորհիվ և նրանց կողմից պարտադրված ցավի ու տառապանքի պատճառով զրկված է բնականոն կյանքից:
Իրաքի արքեպիսկոպոս Անասանյուս Թոմա Դավուդը նույնպես «Փրես Թի Վի»-ին տված հարցազրույցում ակնարկելով այդ երկրում մուսուլմանների ու քրիստոնյաների խաղաղ համակեցությանն, ասաց. «ԻԼԻՊ-ի տարրեր, այդ խմբի որոշակի գաղափարախոսությամբ հետապնդում են սերունդների ցեղասպանություն»: