Yerevan, 05.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում, մյուռոնօրհնեք, Հռոմի պապի այցը Էջմիածին… 2015-ին

Հայ Առաքելական եկեղեցին քույր եկեղեցիների հետ մի շարք նշանակալից ձեռնարկներով հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Էջմիածնում ու աշխարհի հայաշատ կենտրոններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում 2015-ին սպասվելիք խոշոր միջոցառումների մասին ներկայացրեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտեր յանը: «Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շարքը մեծ է, ընդգրկուն է բազում միջոցառումներով: Բայց այդ բոլորի մեջ ամենահատկանշականն ու պատմականորեն ամենանշանակալիցը ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունն է Սուրբ Էջմիածնում: Այդ արարողությունն առանցքային նշանակություն ունի, քանի որ այստեղ են հրավիրված մեր քույր եկեղեցիների ու կրոնական այլ հաստատությունների պետերը: Բոլորի ներկայությամբ է, որ պետք է տեղի ունենա սրբադասման արարողությունը: Նշանակում է, որ կրոնական հաստատությունների պետերն իրենց հետ պետք է տանեն կարևոր պատգամ, թե ինչպես հարյուր տարի առաջ վասն քրիստոնեական հավատքի ավելի քան 1.5 միլիոն հայեր իրենց կյանքը տվին' վկա դառնալով Քրիստոսի»,- ասաց Հովնան Սրբազանը: Նրա տեղեկացմամբ' հաջորդ կարևոր ձեռնարկը կլինի հաջորդ տարի սեպտեմբերի 27-ին սրբալույս մյուռոնի օրհնությունը: «Այն մեր ժողովրդի հոգևոր մխիթարության համար է, որը կխորհրդանշի հայ ազգի հարությունը, հաղթական կյանքը: Հարյուր տարի հետո էլ հավատքը շարունակում է մնալ գլխավոր երաշխիքը մեր ժողովրդի գոյութենականության»,- ասաց թեմական առաջնորդը: Բացի Հայաստանում, մասնավորապես, Էջմիածնում տեղի ունեցող ոգեկոչման արարողություններից, սպասվում են միջոցառումներ նաև աշխարհի մի շարք մայրաքաղաքներում: «Այդ բոլորի շարքին անհրաժեշտ է դասել նաև աշխարհի մեծագույն մայրաքաղաքներում կազմակերպվելիք էկումենիկ արարողությունները. Վատիկանում կազմակերպվող եկեղեցական արարողությունը, Լոնդոնում, Վաշինգտոնում, Փարիզում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում տեղի ունենալիք մեծագույն եկեղեցական արարողություններ: Մեծ նշանակություն պետք է ունենա Հռոմի Սրբազան պապի այցելությունը Հայաստան, մեն ք բոլորով գիտակցում ենք, որ Հռոմի պապի ուխտը 100-րդ տարելիցի ոգեկոչման ծիրից ներս պետք է արձագանք գտնի աշխարհով մեկ»,- նշեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Նրա խոսքով' այդ միջոցառումը պետք է պատճառ դառնա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև կրկին խոնարհվելու, ինչպես նաև հայերի հաղթական երթը շուրանակելու համար: Հովնան Սրբազանը նշեց նաև, որ նշյալ միջոցառումների իրականացումը հնարավոր է լինելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու տարբեր երկրներում գործող միջեկեղեցական կառույցների հետ համագործակցության շնորհիվ: «Ոչ թե պարտականության համար է, որ մարդիկ ցանկություն ունեն համագործակցելու ու աջակցելու մեզ, այլ մեծ սիրով ու հարգանքով, երկյուղածությամբ ու ակնածանքով են մեր քույրերն ու եղբայրները, որոնք դավանակից են կամ ոչ դավանակից, իրենց բացառիկ զորակցությունը բերում կազմակերպչական աշխատանքներին»,- հայտնեց Սրբազանը: Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հավաստմամբ' նշյալ միջոցառումներն իրականացվելու են ոչ թե այն նպատակով, որ Թուրքիային պատգամ հղեն ճանաչելու Հայոց ցեղասպությունը, որը պատմական փաստ է, այլ արվելու են ճանաչումից մի քայլ այն կողմ' պահանջատիրության զգացումով: «Մեր ազգի գոյութենականությունը պետք է արդարանա, երբ մենք կդիմենք նաև հաջորդ քայլին' տեր կանգնելու մեր սեփական հայրենի հողերին: Ինչպես այստեղ մեր հայրենիքն ենք պաշտպանում մեր կյանքով, մեր ծառայություններով, ինչպես Արցախը, մենք հավատում ենք, որ կգա օրը, երբ Հայաստանը կդառնա ամբողջական»,- եզրափակեց Հովնան Սրբազանը: Սեպտեմբերի 18-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվում է 5-րդ եկեղեցական-ներկայացուցչական ժողովը, որին մասնակցում են շուրջ 160 պատգամավորներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, թեմերից, ինչպես նաև աշխարհականներ: Համաժողովի ժամանակ պատգամավորներին իրազեկում կտրվի Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, ինչպես նաև զոհերի սրբադասման գործընթացի մասին:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank