Science ամերիկյան պարբերականը գրում է, որ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, 21 դարի վերջին մոլորակի բնակչությունը կհասնի 11 միլիարդի: Նման եզրակացության համար պատճառ են հանդիսացել մի շարք կրիտերիաներ, ինչպես օրինակ ծնելիության անկառավարելի աճը Աֆրիկայում, որտեղ առաջիկայում էլ նույն տեմպը կպահպանվի: Միաժամանակ նշվում է, որ Աֆրիկայի բնակչությունը մինչը դարավերջ մեկ միլիարդից կհասնի չորս միլիարդի:
Բնակչության նման կտրուկ աճը բնականաբար էլ ավելի կխորացնի արդեն եղած խնդիրները, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները, մասնավորապես ջերմոցային էֆֆեկտը, վարակիչ հիվանդությունները, աղքատությունն իր բոլոր ածանցյալներով:
Բնակչության աճի կայունացման համար մասնագետներն առաջարկում են ծնելիության խիստ վերահսկողության սահմանում և կանանց ու աղջիկների համար ուսումնառության լրացուցիչ պայմանների ստեղծում: