"Ֆրանս պրեսս"-ը գրում է, որ Ուկրաինայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներ խաղաղության համաձայնագիր ստորագրեցին Բելառուսիայի մայրաքաղաք Մինսկում: Դեռևս ուրբաթ օրվանից Մինսկում խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին մասնակցած Ուկրաինայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչներ շաբաթ վաղ առավոտյան հայտարարեցին, թե Ոկրաինայի արևելքում մշտական խաղաղության հաստատման նպատակով համաձայնել են բախումների դադարեցմանը և 30 կիլոմետրանոց ոչ-ռազմական գոտու ստեղծմանը:
Ուկրաինայի նախկին նախագահ և այդ բանակցություններում Կիևի ներկայացուցիչ Լեոնօդ Կուչման բանակցություններից հետո հայտարարեց. «Մենք ստորագրեցինք խաղաղության համաձայնագիրը»:
Ուկրաինացի ընդդիմադիրների ներկայացուցիչ Իգոր Փլաթնիցկայը նույնպես հայտարարել է, թե այդ փաստաթուղթը պիտի հանգեցնի լիարժեք անվտանգությամբ գոտու ստեղծման:
Ուկրաինայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցությունների առաջին շրջանին մասնակցեցիներկու շաբաթ առաջ և հնգամսյա բախումներից հետո համաձայեցին հրադադարի հաստման:
Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած բախումներում զոհվել է ավելի քան երեք հազար մարդ և տարհանվել են մեծ թվով ուրիշներ: