Ռուսաստանի տնտեսությունը տուժում է պատժամիջոցների պատժառով միայն 5%-ով, իսկ մնացածը միայն ներքին կառուցվածքային խոչընդոտներ են: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
«Ռուսական տնտեսության մեջ ընթացիկ իրավիճակի խնդրի պատճառը կիրառվող պատժամիջոցները չեն: Պատժամիջոցների պատճառով մենք տուժում ենք միայն 5%-ով, իսկ մնացածը մեր ներքին կառուցվածքային խոչընդոտներն են, մեր տնտեսության զարգացման շեղումները, որոնք ձևավորվել են դեռևս XX դարում»,-ասել է Մեդվեդևը: