«Ջեհինե» լրատվական ծառայությունը գրում է, որ սեպտեմբերի 21-ին, Համա քաղաքի արվարձանում գտնվող Մորքի շրջանում, Սիրիայի բանակի կողմից ահաբեկիչների վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել են Ալ-Նուսրա ճակատի անդամ 80 ահաբեկիչներ: Ըստ տեղեկատվության, Խերբաթ Ալ-Մոսաֆենե և Ռեքայա Սեջնաթ շրջանում ահաբեկիչների թաքստոցների վրա Սիրիայի բանակի այլ զորամիավորների իրականացրած հարձակման հետևանքով սպանվել են Ալ-Նուսրա ճակատի 18 ահաբեկիչներ : Պայթեցվել է նաև նրանց զենքերը կրող 2 ավտոմեքենա : Սիրիայի բանակի մի շարք ստորաբաժանումներ և զինված ուժեր, Դեյր Էլ-զոր քաղաքի որոշ շրջաններում սպանել են մի խումբ ԻԼԻՊ-ականների և ոչնչացրել են նրանց զենք ու զինամթերքը: Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Ջահադ Ալ-Լահամը հայտարարել է.«Այն երկրները, որոնք կամենում են պայքարել ահաբեկչության դեմ, ահաբեկիչների հետ կապ հաստաելու փախարեն իրենց քայլերը պետք է համադրեն Դամասկոսի հետ»: