Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն ահազանգում է, որ որ կառավարական ուժերի հաջողությունների ֆոնին, որոնք ձեռք են բերվել Դամասկոս նահանգում եւ Համա նահանգի հյուսիսային շրջաններում, հակասիրիական տարածաշրջանային եւ միջազգային որոշ շրջանակներ ու նրանց գործիքները՝ ահաբեկչական կազմակերպությունները, տեղեկություն են տարածում, որ Երկրի ԶՈՒ-ն ռազմական գործողություններում իբրեւ թե կարող է քիմիական զենք կիրառել :
Սիրիայի պետական լրատվական ՍԱՆԱ գործակալության մեջբերած ԱԳՆ հայտարարությունում ընդգծվում է, որ ՍԱՀ-ը բազմիցս պնդել եւ պնդում է. երբեք եւ ոչ մի դեպքում քիմիական զենք չի օգտագործի: Դրան զուգահեռ` Սիրիան նախազգուշացնում է քիմիական զենքը դավադրության մասնակից որոշ տարածաշրջանային միջազգային շրջանակների կողմից զինված ահաբեկչական խմբավորումներին փոխանցելու վտանգի մասին` Սիրիայի ժողովրդի դեմ այն օգտագործելու համար, որպեսզի հետո դրանում մեղադրեն Սիրիայի բանակին, ինչպես որ եղավ անցյալ տարի` Հալեպ նահանգի Խան Ալ-Ասալ քաղաքում եւ Դամասկոս նահանգի Արեւելյան Գուտայում: