ԱՊԱ-ն գրում է, որ Եվրանեսթի ԽՎ-ի բյուրոյի նիստը հոկտեմբերի 16-ին կանցկացվի Բրյուսելում: Նիստում քննարկվելու է հերթական նիստը Հայաստանում անցկացնելու հարցը, ինչի առնչությամբ Ադրբեջանը շարունակում է բոյկոտել և հայտարարում է, որ ինքը չի մասնակցի Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան նիստին: Եվրանեսթի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը բողոք է հայտնել այդ առիթով և նամակ հղել բյուրոյի համանախագահներին ու անդամներին: Սուլեյմանովը հերթական անգամ որպես պատճառաբանություն է ներկայացրել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման բացակայությունը և հայտարարել, որ Ադրբեջանը չի մասնակցելու վեհաժողովի նիստին: Եվրանեսթի ԽՎ չորրորդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում՝ 2015 թվականի առաջին եռամսյակում: