Դոնբասի աշխարհազորայինները և ուկրաինական ուժայինները չորեքշաբթի օրը ռազմագերիների կփոխանակեն 40-ը 40-ի դիմաց բանաձևի շրջանակներում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Նովոռոսիայի Ժողովրդական ճակատի համակարգող Դենիս Պուշիլինին:
«Եթե չորեքշաբթի օրը իրավիճակը չփոխվի, մենք կիրականացնենք 40-ը 40-ի դիմաց ռազմագերիների փոխանակումը»,-ասել է Պուշիլինը:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ ուժայինները հաճախ իրենց կողմից գերեվարված խաղաղ քաղաքացիներին հատուկ ուժային գործողությունների գոտում ներկայացնում են որպես ռազմագերիների:
«Մյուս կողմը իրականացնում է ոչ միայն աշխարհազորայինների, այլ նաև խաղաղ քաղաքացիների փոխանակումը: Փոխանցված գերիների մեծ մասը ստիպված է վերականգնողական շրջան անցնել հիվանդանոցում ազատ արձակվելուց հետո»,- ասել է Նովոռոսիայի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչը:
«Lիարժեք հրադադարի մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ բուֆերային գոտին կվերահսկվի ԵԱՀԿ-ի կողմից»,-ասել է նա: