ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ԱՊՀ երկրների հետ ՌԴ-ի սահմանների սահմանազատման եւ նշագծման հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ւգոր Բրատչիկովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի հետ սահմանների հետ կապված խնդիրներ չունի: Ըստ Բրատչիկովի, համապատասխան պայմանագրերը ստորագրվել են, սահմանը ամբողջապես սահմանազատվել է: Յուրաքանչյուր երկիր հստակ պատկերացում ունի՝ որտեղ է անցնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանը: Անդրադառնալով ռուս-ուկրաիական սահմանի երկայքով պատ կառուցելու խնդրին, վերջինս նշել է, որ այդ հարցը պետք է ուղղել ուկրաինացի գործընկերներին՝ ինչպես եւ ինչու են նրանք մտադիր նման քայելր ձեռնարկել: