ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարարության կանխատեսումներով՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատությամբ գնաճի տեմպերը երկրում կավելանան: Պատճառը Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներն են և արևմտյան երկրներից մի շարք ապրանքատեսակների ներկրման արգելքը: Բացի այդ, կանխատեսվում է, որ 2014թ. կապիտալի արտահոսքը Ռուսաստանում կկազմի 90-120 միլիարդ դոլար` միջքաղաքական և ներքաղաքական ռիսկերի, ինչպես նաև ԱՖԿ «Սիստեմա»-ի արժեթղթերի գների անկման պատճառով: