Սիրիայի ԱԳ նախարարը անվստահություն հայտնելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ ԱՄՆ-ի միջոցով ձևավորվող կոալիցիային, խստորեն քննադատել է Սիրիայում զինված ահաբեկիչներին պաշտպանելու այդ երկրի քաղաքականությունը: Վալիդ Ալ-Մոալեմը մասնավորապես ասել է տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում. «Եթե ԱՄՆ-ն լրջորեն տրամադրված լիներ ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ պայքարի հարցում, նոր կոալիցիայում իր քայլերը կհետապնդեր ՄԱԿ-ի միջոցով և որևէ երկրի չեր բացառի, քանզի Իրանը, Ռուսաստանն ու Սիրիան բացառված են այդ կոալիցիայից»: Վալիդ Ալ-Մոալեմը տարածաշրջանում ահաբեկչությունը դիմակահելու ուղղությամբ Սիրիայի ցանկությունների մասին ընդգծեց. «Մեր ցանկությունն այն է, ինչ նշված է ՄԱԿ-ի հռչակագրում : Պիտի հարգվի երկրների ինքնիշխանությունը և եթե որոշված է որևէ քայլ իրականացվի, դա պիտի լինի լինի ահաբեկչության հետ կապված ՄԱԿ-ի Ավտանգության բանաձևերի շրջագծում»