«Մելլիեթ»-ը գրում է, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր է որ "Ծառայության շարժում" կոչվող խմբի հոգևոր առաջնորդ նախկին մոլլա Ֆաթոլլահ Գյուլենը կարմիր ցուցակում ներառվի և միջազգայի ոստիկանության միջոցով հետապնդման ենթարկվի: Վերջինս այդ մասին ակնարկել է նաև ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում ակնարկելով այն կետին, ոտ Թուրքիայում Ֆաթոլլահ Գյուլենի խոմբը հիշվում է, որպես զուգահեռ կառավարություն: Նախագահ Էրդողանն մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ի որոշ ԶԼՄ-ներ ու հետազոտական կենտրոններ մասամբ այդ հարցում ազդեցության տակ են հայտնվել»: Էրդողանն ակնարկելով Թուրքիայի ոստիկանության ու դատական կառույցում Գյուլենի ներթափանցմանը այդ երկրի ոստիկանության սպաներին ու դատավորներին Գյուելինից հրաման ստանալու մեղադրանք է առաջադրել: Նա նաև այդ խմբին սպառնալիք է համարել Թուրքիայի ազգային անվտանգության համար և ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը չափազանց լուրջ քայլեր է ձեռնարկել այդ խմբի դեմ: