IRNA-ն գրում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ահաբեկչական խմբերը սպառնալիք են միջազգային անվտանգության համար: «Ծայրահեղական խմբերն ուղղակի սպառնալիք են համարվում միջազգային խաղաղության և անվտանգության համար»,ճ ասել է Պան Գի Մունը:Ցավ հայտնելով Սիրիայի ճգնաժամի և այդ երկրի դեմ օդային հարձակումների պատճառած մարդկային կորստի կապակցությամբ , ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է . «Այս պայքարում ներառված կողմերը պիտի հարգեն մարդկային ու միջազգային իրավունքները և խուսափեն ավելի շատ մարդկային կորուստներից»: Նա նաև ընդգծել է խաղաղ բնակչության կյանքի պաշտպանությունը ՄԱԿ-ի աշխատքային սկզբունքների գլխավոր կետը դարձնելու անհրաժեշտությունը: