Այսօր Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իր հպարտությունն է ժողովրդի այն մասը, որն ասում է. «Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, բոլորինն էլ… Էս երկրի տերը ես եմ»: Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մանուկյանի այդ հայտարարությանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Քաղաքական մարած աբլիկացիան անցել է կոռեկտության բոլոր սահմանները: Եւ մեր ժողովրդի, եւ մեր Տերը Աստված է, ի տարբերություն իր, իր քաղաքական պապայի եւ իրենց հովանավորների, ում Տերը սատանան է: Եթե ինչ որ մեկի տիրոջ մերը պետք է հայհոյի մեր ժողովուրդը, ապա հաստատ սատանայի եւ նրա լակոտների»: