Սեպտեմբերի 25-ին Աբովյանում մեկնարկել էր ընդդիմադիր երեք ուժերի՝ «Ժառանգության», ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մարզային իրազեկման հանրահավաքը: Աբովյանում տեղի ունեցած իրազեկման հանրահավաքի շրջանակներում ելույթ են ունեցել նշված քաղաքական ուժերի մի քանի ներկայացուցիչներ, սակայն ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ մեկնաբանել են միայն ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն միտքը, որտեղ պատգամավորն ասում է, որ ինքը հպարտանում է ժողովրդի այն մասով , որն ասում է՝ Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, բոլորինն էլ… Էս երկրի տերը ե՛ս եմ: Համամիտ է արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն Արամ Մանուկյանի հետ. ORER.am-ի հարցին Արման Մուսինյանը պատասխանեց.«Ես համամիտ եմ, որ այս երկրի տերը քաղաքացին է»: Հարցին, թե ըստ Մուսինյանի` ինչո՞ւ մեկնաբանվեց միայն Արամ Մանուկյանի նշված արտահայտությունը, ՀԱԿ մամուլի խոսնակը պատախանեց. «Միայն այդ կարող են մեկնաբանել, էլ ի՞նչ մեկնաբանեն: Լիսկային մարզպետ նշանակողն ի՞նչ կարող է մեկնաբանել»: