«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հոկտեմբերի 15-23-ը, ժամը 11.00- 23.00-ը հավաք անցկացնելու համար։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը այն ընդունել է ի գիտություն։ Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը. «Ուղղակի այդ հայտը ներկայացրել են քաղաքապետարան` նշված օրերի վերաբերյալ, որ անհրաժեշտության դեպքում թույլտվություն լինի և տարածքն օգտագործենք»: Հարցին, թե հայտն ուղղարկվել է միայն «Ժառանգությա՞ն» անունից, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.«Ընդհանրապես»: