Այսօր առավոտյան Ադրբեջանբի հյուսիսում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ORER.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկրաշարժն հատկապես զգացվել է Իջևանի բարձրահարկ շենքերում: Մարզպետն ասաց, որ այս գիշեր տուժել է նաև Վազաշեն գյուղը, սակայն քամու հետևանքով.«Կազմվել է հանձնաժողով ուսումնասիրություններ իրականացնելու և պարզելու համար, թե երկրաշարժի հետևանքով վնաս հասցվել է, թե ոչ: Իսկ քամու հետևանքով տուժած Վազաշենում գրանցված վնասվածքների չափը որոշելու, հետևանքները վերացնելու համար հանձնաժողովն ուսումնասիրություններ կիրականացնի: Վնասի չափը պարզելուց հետո` հետևանքները վերացնելու համար համապատասխան աշխատանքներ կտարվեն»: Հիշեցնենք, որ Ադրբեջանում երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան ժամը 06;40-սահմաններում` Գուբայի շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գուսար քաղաքից 36 կմ հեռավորության վրա: Զոհերի և ավերվածությունների մասին տեղեկություններ չկան: