ИТАР-ТАСС-ը գրում է, որ Սերբիայի հյուսիսում գտնվող Նովի Սադ քաղաքում բացվել է “Պուտին” անվանումով սրճարան: Սրճարանի սեփականատերը Ռադիվոյ Միլյանիչն է, ով բացատրել է, որ սրճարանն այդպես է անվանել ի պատիվ ՌԴ նախագահ Վ. Պուտինի: Նրա խոսքերով քաղաքում շատ են ռուսասերներն ու Ռուսաստանի նախագահի երկրպագուները: “Ես որևէ վիճահարույց հարց չեմ տեսնում այստեղ”,- ասել է Միլյանիչը: Սրճարանի պաշտոնական բացումը նախատեսվում է հաջորդ շաբաթ: