Այսօր ՀՀ ազգային ժողովում 18:30-ին արտահերթ նիստ կանցկացվի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունը ՕԵԿ խմբակցությանն է: Արտահերթ նիստի ընթացքում քննարկվելու է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը: ՀՀԿ խմբացկության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց, և հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու արտահերթ նիստին, քանի որ իրենք նպատակահարմար չեն գտնում մասնակցել նիստին: