Agence France-Presse-ը հաղորդում է, որ Բանգլադեշում հարսանեկան ավտոբուսի ու գնացքի բախումից զոհվել են տաս, վիրավորվել առնվազն հիսունյոթ մարդ:
Տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Բարոբազար քաղաքում, որը գտնվում է հնդկական սահմանից ոչ հեռու: Նշվում է նաև, որ այդ տեղամասում երկաթուղային տրանսպորտի աշխատանքը չի կարգավորվում:Հարվածից հետո գնացքը գնացել է ևս մոտ հինգ հարյուր մետր, մինչ լրիվ կանգ առնելը: Մի քանի վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Ձերբակալվել է այդ տեղամասի համար պատասխանատու երկաթուղային պաշտոնյան:
Այս պահի դրությամբ երկրի հարավում գտնվող Քխուլնա քաղաքի ու հյուսիսային շրջանների միջև երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված է: