Չինական ԶԼՄ-ները գրում են, որ Հոնգկոնգում շարունակվող բողոքի ցույցերի հետ կապված անտվանգության մարմինները արգելափակել են լուսանկարների ու տեսանյութերի փոխանակման Instagram ծառայությունը: Այս պահին դեռևս պաշտոնական որևէ մեկնաբանություն չի արվել ցանցի սեփականատեր Facebook գլոբալ ցանցի պաշտոնատարների կողմից: Հիշեցնենք, որ Հոնգկոնգում տասնյակ հոնգկոնգցիներ բողոքի ցույցեր են անցկացնում պահանջելով չինական իշխանություններից փոխել 2017 նախատեսված ընտրությունների անցկացման կարգը, մասնավորապես այն նորմը, որով Չինաստանն անմիջական մասնակցություն է ունենալու թեկնածուների ընտրության հարցում: ԶԼՄ-ների հաղորդագրություններում նշվում է, որ տեղի են ունեցել բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև