ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հղում տալով CBS-ին, գրում է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար Սիրիա և Իրաք զորք ուղարկել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Տոնի Բլինկենը: Վերջինս նաև նշել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար հակաահաբեկչական կոալիցիային ժամանակ է հարկավոր: Բլինկենը նաև հստակեցրել է, որ հակաահաբեկչական կոալիցիայի անդամ դառնալու ցանկություն է հայտնել 50 երկիր: Սպիտակ տան պաշտոնյան նաև նշել է, որ գործընթացն ընդամենը սկսվել է և շուտով կսկվի սիրիական ընդդիմության անդամների զինպատրաստությունը, ովքեր պետք է պայքարեն ԻԼԻՊ-ի դեմ: «Մենք օգնում են տեղի ուժերին, իսկ իրաքյան ուժերն իրենք են պայքարելու իրենց երկրի ապագայի համար: Մենք մտադիր չենք ընկնել «Ալ Կաիդա»-ի ծուղակը՝ այնտեղ ուղարկելով հազարավոր ամերիկացիների»,- հավելել է Բլինկենը: Միաժամանակ նաև վերջինս չի պատասխանել, թե արդյոք քաղաքացիական ինքնաթիռները կարող են անցնել Սիրիայի ոչ թռիչքային գոտով՝ նշելով, որ հարցն ուսումնասիրվում է տարբեր տեսանկյուններից: