Anadolu գործակալությունը, հղում տալով Իրաքի Սալահեդդին շրջանի ոստիկանապետ գեներալ Համմադ ան Նամիսի փխանցած տեղեկատվությանը, գրում է, որ Իրաքի Սալահեդդին շրջանում տեղի ունեցած ռազմական գործողության արդյունքում կառավարական ուժերը ոչնչացրել են ԻԼԻՊ-ի 20 գրոհայինների: Ըստ այդմ, գրոհայինները անհաջող գրոհ էին ձեռնարկել շրջանի վարչական կենտրոն Թաքրիտ քաղաքի արվարձանի վրա, սակայն կառավարական ուժերի կողմից հետ են շպրտվել դեպի ելքային դիրքեր: Միևնույն ժամանակ ԱՄՆ ՌՕՈՒ-ն շարունակել է ավիահարվածներ հասցնել Նայնավայի շրջանում տեղակայված ահաբեկչական հենակետերին պատճառելով ահաբեկիչներին մարդկային ու նյութա-տեխնիկական զգալի վնաս: