ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ Մոալեմը կոչ է արել հակաահաբեկչական կոալիցիային ահաբեկության դեմ պայքարում հրաժարվել «երկակի ձևաչափերից» և ճնշում գործադրել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն աջակցությունը զինված խմբավորումներին, որոնք հայտնի են «չափավորական ընդդիմություն» ընդհանուր անվան ներքո: «Եկեք միասին կանգնեցնենք այդ գաղափարաբանությունը և այն «արտահանողներին», եկեք միաժամանակ ճնշում գործադրենք այն երկրների վրա, որոնք միացել են Միացյալ Նահանգների ղեկավարած կոալիցիային, որպեսզի դադարեցնենք նրանց աջակցությունը զինված ահաբեկչական խմբերին»,- հայտարարել է Ալ Մոալեմը: Վերջինիս խոսքերով, սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի ԱԽ «Ահաբեկչության դեմ պայքարի» բանաձևի ընդունումից ի վեր «դրա իրականացման համար ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվել, ինչն անթույլատրելի է, քանի որ անկարելի է պայքարել ահաբեկչության դեմ առանց հետևելու ՄԱԿ ԱԽ բանաձևին»: