Երևանում օրը ցերեկով կրակոցներ են հնչել: Այգեստան 167 տան մոտակայքում` Սարալանջ տանող ճանապարհին «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի ուղղությամբ մեկ այլ մեքենայի մեջ գնտվող անձինք կրակոցներ են արձակել և դիմել փախուստի: Orer.am-ի ունեցած նախնական տեղեկությունների համաձայն` մեքենայում գտնվող անձը վնասվածք է ստացել: Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են պարկուճներ, դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: