Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2015-ին Հայաստանը դառնալու է ցեղասպանության դեմ միջազգային պայքարի կարևոր հարթակներից մեկը. Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նշել, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հունաստան և վստահ է, որ բարձրաստիճան փոխայցելությունները քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում միջպետական հարաբերություններն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն են: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-հունական բարեկամությունը խորը ու կենսունակ արմատներ ունի և վստահություն է հայտնել, որ Նախագահ Պապուլիասի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ առավել ամրապնդելով այդ բարեկամությունը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հունաստանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է:

Նախագահ Պապուլիասը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել հայ-հունական բարեկամական հարաբերությունները: Երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը, Հունաստանի Նախագահի խոսքով, ամրապնդվել է պատմության ընթացքում, բազում փորձություններ ու դժվարություններ հաղթահարած հայ և հույն ժողովուրդների թափած արյամբ, ուստի, այժմ Հունաստանը և Հայաստանը բարոյական ու քաղաքական պարտավորություններ ունեն պահպանելու և զարգացնելու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նկատի առնելով նաև տարածաշրջանում առկա իրավիճակն ու արդի մարտահրավերները: Նախագահ Պապուլիասը շեշտել է, որ ոչինչ չի կարող խանգարել Հունաստանի և Հայաստանի հարաբերություններին, և որ Հունաստանի կայուն քաղաքականությունն ապացույցների կարիք չունի: Հունաստանի Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-հունական ռազմական համագործակցության մասին, բարձր գնահատելով մի շարք այլ ոլորտներում ևս՝ մշակույթ, կրթություն, զբոսաշրջություն, ապակենտրոնացված համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցություն:

Հանդիպման ժամանակ Կարոլոս Պապուլիասը դրվատանքով է խոսել Հունաստանում հայկական համայնքի մասին, նշելով, որ հայերն իր երկրում հաջողությամբ ինտեգրվել են հասարակությանը, դարձել Հունաստանի արժանի քաղաքացիներ' լավ գիտնականներ ու տարբեր ոլորտներում բարձրորակ մասնագետներ: Նախագահ Պապուլիասը ջերմությամբ է խոսել Հայաստանում հունական փոքր, բայց իր բնորոշմամբ, կազմակերպված ու դինամիկ համայնքի մասին, ում հետ այցի շրջանակներում հանդիպում է ունենալու:

Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև համաձայնագիր և Հայկական զարգացման գործակալության ու Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի միջև փոխըմբռնման հուշագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-ների առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է Երևանում պետական այցով հյուրընկալել իմ հարգարժան գործընկերոջը' բարեկամ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասին: Սիրով եմ հիշում նաև 2011թ. իմ պետական այցը Հունաստան: Այսօրինակ փոխայցերը վկայում են, որ մենք ամենաբարձր մակարդակով հանձնառու ենք մեր ժողովուրդների պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա հիմնված երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական զարգացմանը:

Նախագահ Պապուլիասի հետ մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը և փոխգործակցության ընդլայնման ուղիները: Միակարծիք էինք, որ Հայաստանի և Հունաստանի միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակով՝ նշանավորվելով նախագահական փոխայցերով, տնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ:

Անշուշտ, առանձին դրվատանքի է արժանի երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև հաստատված կառուցողական երկխոսությունը, որի արդյունքում հայ-հունական ռազմական համագործակցությունն այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: Բարձր գնահատեցի, իհարկե, այն փաստը, որ հայ զինծառայողները տարիներ շարունակ բարձրորակ կրթություն են ստանում, ինչպես նաև վերապատրաստվում բարեկամ Հունաստանի ռազմական հաստատություններում: Եվ ամենևին պատահական չէ, որ միջազգային խաղաղապահ գործողություններում հայ և հույն զինծառայողների փոխգործակցությունն արժանացել է ամենաբարձր գնահատականների. մենք 11 տարի Կոսովոյում համատեղ ծառայություն ենք իրականացրել, իրականացրել ենք խաղաղապահ գործողություններ, և այդ գործողությունները բազմիցս և՛ գրավոր, և՛ բանավոր արժանացել են համապատասխան միջազգային կառույցների ամենաբարձր գնահատականին:

Հայ-հունական հարաբերությունների ընդհանուր պատկերում առևտրատնտեսական կապերը պետական մակարդակով խթանման կարիք ունեն: Քիչ անց մենք պարոն Նախագահի հետ կբացենք այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովը: Հատուկ կարևորում եմ հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը, հավատացած եմ, առաջիկայում համատեղ ջանքերով կգումարի իր հերթական նիստը: Մենք պարոն Նախագահի հետ և՛ երեկ, և՛ այսօր եկանք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ դրանում համոզված էինք, որ մենք պարտավոր ենք մեր տնտեսական հարաբերությունները քաշել-հասցնել մեր քաղաքական երկխոսությանը և ընդհանրապես, մեր բարեկամության մակարդակին:

Ուրախ եմ, որ Նախագահ Պապուլիասի այս այցը նշանավորվում է նաև տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված ևս երկու փաստաթղթի ստորագրմամբ, որոնք կհամալրեն մեր երկկողմ՝ շուրջ 40-ի հասնող իրավական փաստաթղթերի շտեմարանը: Իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը մեզ համար անհրաժեշտություն է, և այստեղ մենք գործ ունենք ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետ, մենք, անշուշտ, նաև հաշվի ենք առնում, որ Հունաստանը հանդիսանում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ: Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու ցանկությունը: Ես հայտնեցի Հայաստանի վճռականությունը զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով և հույս հայտնեցի, որ բարեկամ Հունաստանն այս հարցում կաջակցի Հայաստանին:

Իհարկե, անդրադարձանք նաև տարածաշրջանային խնդիրներին: Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումն այս հարցում, որի պաշտոնական դիրքորոշումն է՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և Մինսկի խմբի կողմից առաջարկված լուծումների տարբերակին:

Մենք շնորհակալ ենք Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու, իսկ այժմ նաև ժխտողականության դեմ պայքարում կատարած կարևոր օրենսդրական քայլի համար: Օրեր առաջ Հունաստանի խորհրդարանի կողմից Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագծի լրամշակված տարբերակի ընդունումը ցեղասպանության հանցագործության փուլ կազմող ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ միջոց է:

2015 թվականին հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանն այդ տարի դառնալու է այդ հանցագործության դեմ միջազգային պայքարի կարևոր հարթակներից մեկը: Ապրիլին անց է կացվելու «Ցեղասպանության հանցագործության դեմ» վերտառությամբ միջազգային հասարակական-քաղաքական գլոբալ ֆորում: Ի թիվս այլոց, ֆորումին իրենց մասնակցությունը բերելու համար մենք հրավիրելու ենք բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչներին, որպես ցեղասպանության ենթարկված Պոնթոսի հույների ժառանգներին: Ակնհայտ է և հասկանալի, որ այսօր ես պարոն Նախագահին փոխանցեցի հրավեր՝ մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումներին:

Մենք, անշուշտ, կարծիքներ փոխանակեցինք նաև միջազգային մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ: Որպես երկու հնագույն քրիստոնյա ժողովուրդների ներկայացուցիչներ՝ մենք հատկապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքների վիճակով:

Հարգարժա՛ն պարոն Նախագահ, կրկին շնորհակալություն հայտնելով անկեղծ քննարկումների համար՝ ես սիրով խոսքը տրամադրում եմ Ձեզ:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris