Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 18:30-ին տեղի կունենա արտահերթ նիստ: Արտահերթ նիստի ընթացքում քննարկվելու է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի հետ կապված հարցեր: Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնողներն են «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»,«Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» խմբակցությունները: Հենց այս խմբակցությունների պատգամավորների կազմած ստորագրահավաքով էլ կկայանա արտահերթ նիստը: