Emenihaber.am-ը, հղում տալով թուրքական «Հաբերլեր»-ին, գրում է, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այդ երկրի օրակարգում եղած կարևոր հարցերի մասին: Վերջինս Կիպրոսի ու Պաղեստինի խնդիրների կողքին, որպես Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող օրակարգային խնդիր, առանձնացրել է նաև Ղարաբաղի հարցը: Չիչեքը խոսել է նաև մոտեցող 2015 թվականի մասին: Նրա խոսքով 2015-ի նախօրեին իրենք մեծ ջանքեր են գործադրում հայերի կողմից իրենց անունը «սևացնելու» դեմ պայքարի և աշխարհին «ճշմարտությունը» հասցնելու ուղղությամբ: Անդրադառնալով սփյուռքահայության գործունեությանը` Չիչեքն ասել է. «Հայկական սփյուռքը ողջ աշխարհում որպես թիրախային կառույց ընտրել է խորհրդարանները»: