fingazeta.ru-ն գրում է, որ ի պատասխան ԱՄՆ ու ԵՄ` Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների, ռուսական գերհսկա Գազպրոմը կրճատել է գազի արտահանումը: Մասնավորապես, սեպտեմբեր ամսին, ըստ ընկերության Կենտրոնական դիսպետչերական ծառայության տրամադրած տվյալների, գազի արտահանումը կրճատվել է 35%-ով հասնելով 11,571 մլրդ. խ. մ.-ի, ընդ որում, հարևան երկրների գազի արտահանումը 5,6 մլրդ խ. մ-ից իջել է մինչև 1,832 մլրդ. խ. մ: Ամենից շատ գազի արտահանման ծավալները նվազել են Ուկրաինայի արտահանման ուղղությամբ, նշում է լրատվամիջոցը: