Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ակնկալում ենք Սահմանադրական դատարանի օբյեկտիվ գնահատականը, ոչ թե ՀՀ կառավարության աճպարարությունը. «ԴԵՄ ԵՄ» -ը հայտարարություն է տարածել

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունների մասին, որը Orer.am-ը ներկայացնում է ամբողջությամբ:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ դիմումը, իր 2014 թվականի ապրիլի 2-ին ՍԴՈ-1142 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց մի շարք հոդվածներ՝ հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու տվյալ որոշման պահանջներին։
2014 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ՝ Գ․ Հարությունյանն արձանագրեց, որ ՍԴ որոշմամբ տրված վերջնաժամկետից հետո Սահմանադրական դատարանը կանդրադառնա իր որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման կատարման հանգամանքին: Սույն ուղերձով դիմում ենք ՀՀ սահմանադրական դատարանին առ այն, որ 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի փոփոխությունները որևէ կերպ չեն բավարարում ՀՀ Սահմանադրական դատարանի ս․թ․ ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման պահանջները. այդ փոփոխությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ հերթական վարչապետի և կառավարության հերթական կաբինետի արհեստավարժ աճպարարության արդյունք ընդամենը: Ստորև ներկայացնում ենք առանցքային կետեր, որոնցով 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի փոփոխությունները որևէ կերպ չեն արտահայտում ՀՀ Սահմանադրական դատարանի ս․թ․ ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման պահանջները.
1․ Սահմանադրական դատարանն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, մասնավորապես 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց՝ համակարգի մասնակից ճանաչելու հանգամանքը, ասել է թե տարիքային խտրականությամբ արտահայտված ՀՀ քաղաքացիներին տարանջատումը, ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր այն մասով, որով չեն ապահովվում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամաարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման։
Սակայն, նոր օրինագծով այս խտրականությունը ոչ միայն չվերացվեց, այլ ավելի խորացվեց՝ սահմանելով նոր տարիքային շեմ՝ 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածների մուտքը համակարգ, ինչպես նաև անհիմն ժամանակային սահմանագիծ, այն է՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ վարձու աշխատող լինելու հանգամանքը։
Ավելին, 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-67-Ն օրենքով դրվեց մեկ այլ խտրականություն, որով արգելք դրվեց հրաժարվելու սոցիալական վճարներ կատարելուց «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայողների և մի շարք այլ գերատեսչությունների աշխատողներին՝ պարտադիր եղանակով ընդգրկվելով նրանց կուտակային համակարգ։
2․ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հայտնել էր այն իրավական դիրքորոշումը, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված դրույթը, համաձայն որի «Անձի իրավական վիճակի բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով», անհրաժեշտ է, որպեսզի ՍԴՈ-1142 որոշման պահանջներից ու սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումից բխող նոր իրավակարգավորումները սահմանադրական հիշյալ դրույթի շրջանակներում տարածվեն քննության առարկա օրենքին առնչվող իրավահարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների վրա՝ առանց ժամկետային սահմանափակման։
Սակայն, օրենքի 01․07․2014 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով, մասնավորապես օրենքի 81-րդ հոդվածով, նախատեսվեց, որ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը պահված գումարները ենթակա են վերադարձման 2015 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես, մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը համապատասխան դիմումը լիազոր մարմնին ներկայացնելուց հետո։
3․ Սահմանադրական դատարանը հայտնել էր այն իրավական դիրքորոշումը, ըստ որի 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժով «եկամտահարկի և սոցիալական պարտադիր վճարի ինտեգրումը», ՍԴ գնահատմամբ, տարասեռ երևույթների մեխանիկական միակցում է ենթադրում և չի բխում վերջիններիս գոյացման աղբյուրներից և նպատակային նշանակությունից, ուստի ենթակա է վերանայման և տարանջատման։
Սակայն, նոր օրինագծի ընդունմամբ ոչ միայն համապատասխան փոփոխություն չկատարվեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում, այլև փաստորեն բառախաղի արդյունքում սահմանվեց կրկնակի սոցիալական վճար։
Այսպիսով, սույն թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում, համաձայն հաշվիչ հանձնաժողովի հաշվետվության, «67 կողմ» ձայնով, իսկ իրականում խորհրդարանական մեծամասնության կողմից ցինիկաբար թույլ տրված ընթացակարգային բացառիկ խախտումներով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը սահմանելով հերթական հակասահմանադրական դրույթներ, կոպտագույնս շրջանցեց ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը և արհամարհեց հասարակության մեծամասնության օրինական պահանջներն ու դիրքորոշումն այս չարաբաստիկ օրենքի վերաբերյալ։ Հանրության օրինական պահանջները ոչ միայն արհամարհվեցին ՀՀ կառավարության և վերջինիս ինքնամոռաց սպասարկող խորհրդարանական մեծամասնության կողմից, այլև հանրությունը զրկվեց նոր օրենքի մշակման գործընթացին ներգրավված լինելու իր իրավունքից:
Մասնավորապես, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների, նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ պարտավոր է կազմակերպել նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից խախտվեց իր իսկ կողմից ընդունված՝ 2010 թվականի մարտի 25-ի թիվ 296-Ն որոշմամբ հաստատված «Նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգի» պահանջները։
Ավելին, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումն ընթացավ մեկ այլ իրավական ակտի պահանջի կոպիտ խախտմամբ, այն է՝ ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 174-Ն հրամանագրի 42-րդ կետ, համաձայն որի մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի։
Համաձայն մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի այդ պահին կատարված պաշտոնական հայտարարության, նախագիծը ՄԻՊ գրասենյակ է ներկայացվել նշված հրամանագրով սահմանված ժամկետների կոպիտ խախտումով, այն է՝ ՀՀ ԱԺ ներկայացման հետ զուգահեռ։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածն ամրագրում է առ այն, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը:
Մեր համոզմամբ՝ ՀՀ Սահմանադրական դատարանը պարտավոր է ստանձնել երկրում օրենքի գերակայության մթնոլորտի ձևավորման գործընթացի լոկոմոտիվի դերը, որի շրջանակներում օրենքի ուժով կպարտավորվի անաչառ գնահատական տալ վերը նշված երևույթներին և կառավարության ու քաղաքական մեծամասնության կողմից դրսևորված վերաբերմունքը քաղաքացու իրավունքներին և գերակա շահերին:
Ելնելով վերոգրյալից՝ ակնկալում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի օբյեկտիվ գնահատականը ոչ թե ՀՀ կառավարության աճպարարությանը, այլ կատարած իրական աշխատանքին, այն է՝ 2014 թվականի ապրիլի 2-ին ՍԴՈ-1142 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման կատարմանը:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ»
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris