Ynet-ը գրում է, որ Հորդանանի թագավոր Աբդալլահ II և ՌԴ նախագահ Վլ. Պուտինը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկելու համար երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության հարցեր: Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային մարտահրվերներին վերաբերող հարցեր: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում: Թագավորը նաև հավելել է, որ Ռուսաստանը առանցքային նշանակություն ունի Իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և Սիրիայի ապագայի որոշման հարցերում: Միաժամանակ նաև վերջինս իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին նշելով որ Ռուսաստանն ու Հորդանանը կանգնած են ուս ուսի ի դիմաց ծայրահեղականության ու ահաբեկչության պայքարում: