Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանն ու Բելգրադը քայլեր են ձեռնարկում հայ-սերբական հարաբերությունների զարգացմանը նոր լիցք հաղորդելու համար

ԱԳ նախարար ‪‎Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իրինեյի հանդիպմամբ հոկտեմբերի 2-ի առավոտյան մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցելությունը Սերբիա: Սերբիայի Պատրիարք Իրինեյը ասել է, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների համագործակցության զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարն ու Սերբիայի Պատրիարքը կարևորել են Հայ առաքելական եկեղեցու և Սերբ ուղղափառ եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել բալկանյան տարածաշրջանի զարգացումներին։ Սերբիայի Պատրիարքը խնդրել է իր բարեմաղթանքները և եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին։

Բելգրադում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սերբիայի նախագահը նշել է, որ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ-սերբական հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Նախագահ Նիկոլիչին է փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները և վստահություն հայտնել, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երևան նոր խթան կհանդիսանա՝ երկու երկրների համագործակության ընդլայնման և խորացման համար:

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկուստեք պատրաստակամությունը՝ նոր լիցք հաղորդելու հայ-սերբական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով: Հանդիպմանը կարևորվել է Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը:

Նախագահ Նիկոլիչը և նախարար Նալբանդյանը մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Բելգրադում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին, որի հետ քննարկել է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։

Սերբիայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն ընդծել են, որ փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ գոյություն ունի և վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է աշխուժացնել առևտրատնտեսական կապերը, ակտիվացնել գործարարների միջև կապերը, խրախուսել փոխադարձ ներդրումները, զարգացնել փոխգործակցությունը՝ տուրիզմի, գիտության, առողջապահության բնագավառներում, որակապես նոր մակարդակի բարձրացնել երկկողմ համագործակցությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ շփումների խթանմանը:

Նախարար Նալբանդյանը Սերբիայի վարչապետին Հայաստանի կառավարության ղեկավարի անունից հրավիրել է այցելել Հայաստան։

Սերբիայի կառավարության ընդունելությունների տանը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի բանակցությունները։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իվիցա Դաչիչը եղբայրական է բնորոշել Հայաստանի և Սերբիայի՝ պատմության փորձությունն անցած հարաբերությունները և ընդգծել, որ Հայաստանի արտգործնախարարի այցելությունը լավ հնարավորություն է՝ երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար։

Շնորհակալություն հայտնելով Բելգրադ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ համակրանքի վրա: «Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը' առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում, զարգանալու լուրջ ներուժ ունեն, և մենք ցանկանում ենք լրացուցիչ ջանքեր ներդնել' մեր փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ»,- ասել է նախարար Նալբանդյանը։

Նախարարներն անդրադարձել են Սերբիայի Նախագահի' Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկել են իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի խորացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը։

Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները' երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ։ Նախարար Դաչիչը տեղեկացրել է Երևանում Սերբիայի դեսպանություն հիմնելու մտադրության մասին, ինչին ի պատասխան՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կփոխադարձի այդ քայլին։

2015թ. ԵԱՀԿ-ում Սերբիայի գալիք նախագահության համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել կազմակերպության օրակարգային խնդիրների շուրջ:

Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցերի: Նախարար Դաչիչը ներկայացրել է բալկանյան տարածաշրջանի խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ Սերբիայի մոտեցումները։

Նախարար Նալբանդյանը սերբ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նախարար Դաչիչը վերահաստատել է Սերբիայի սկզբունքային դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի աջակցության և նրանց կողմից առաջարկված սկզբունքների և տարրերի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը սատարելու վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Կոսովոյի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և ողջունել փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն միտված Բելգրադի ու Պրիշտինայի միջև ընթացող երկխոսությունը: Նախարար Վուչիչը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա շնորհակալություն է հայտնել Կոսովոյում հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան։

Հանդիպումից հետո Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միրյանա Միլոսլավլյեցիչը ստորագրել են ՀՀ ԱԳՆ Դիվագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր։

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Սերբիայի Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Իվան Մրկիչի հետ։ Զրուցակիցները, վերհիշելով 2014թ. մարտին Երևանում կայացած հանդիպումը, գոհունակություն են հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն իրականացվում են։ Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է Սերբիայի Ազգային ժողովում, ուր հանդիպում է ունեցել Խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Մարցինկովիչի և Հայաստան-Սերբիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալեքսանդր Չոդրիչի հետ։

Հանդիպմանը կարևորվել է միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, և քննարկվել են միջխորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։

Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։

Նույն օրը՝ երեկոյան, ավարտելով այցելությունը, Հայաստանի արտգործնախարարը ուղևորվել է Երևան:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris