Երեկ Orer.am-ը տեղեկատվություն ստացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Վայոց Ձորի մարզ հաճախակի դարձած այցելությունները ունեն ոչ թե աշխատանքային, այլ անձնական նպատակներ: Ըստ այդ տեղեկատվության՝ Հովիկ Աբրահամյանը Վայոց ձոր է մեկնել հանքավայր ձեռք բերելու նպատակով:
Կառավարությունից հերքեցին այս լուրը՝ նշելով, որ վարչապետի՝ Վայոց ձորի մարզ այցելության իրական օրակարգը տեղադրված է կառավարության կայքում: