Թուրքիայի պատմության մեջ սկանդալային բացահայտում է գրանցվել, երբ և’ պետական, և’ հասարակական մասշտաբով հայտնի համասեռամոլ թուրք երգիչ Զեքի Մյուրենի ամենամտերիմ ընկեր Գյուքսենին Չաքմաքը հայտնել է, թե Մյուրենը սեռական հարաբերություններ է ունեցել Թուրքիայի վարչապետերից մեկի հետ: T24-ի հետ հարցազրույցում Չաքմաքը պատմել է համասեռամոլ երգչի մասին մինչ օրս անհայտ պատմություններ, որոնցից ամենաուշագրավն ու սկանդալայինը, անկասկած, եղել է վարչապետի հետ սեռական հարաբերություններ ունենալը: Նշելով, որ Մյուրենը հարաբերություն է ունեցել նաև բազում քաղաքական հայտնի դեմքերի հետ, Չաքմաքն ասել է. «Կան քաղաքական-պետական անձիքն, որոնց անունները եթե թվեմ, կարող եմ փորձանքի մեջ հայտնվել: Սակայն կարող եմ այսքանն ասել, որ Զեքի Մյուրենը սեռական հարաբերություն է ունեցել նաև մի վարչապետի հետ: Վարչապետի անունը ինձ հետ գերեզման է գնալու»: