«Ժողովուրդ». Խայտառակություն Ստրասբուրգում. հայկական պատվիրակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից
Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Ստրասբուրգում, ուղղակի խայտառակություն էր, որին պետք է հետևեր առնվազն մեկ հրաժարականի դիմում: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Բայց ոչ, ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ձախողումից հետո դեռ ճամփորդում է ՀՀ պետբյուջեի հաշվին: Նա ոչ միայն չկարողացավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, այլև գոնե՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձևի ընդունումը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից: Բայց այս խայտառակությունից հետո Հ. Նաղդալյանը երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին էր ուղեկցում Վրաստանում: Սա նշանակում է, որ միջազգային փաստաթղթերում առաջին անգամ Արցախը որպես «օկուպացված տարածք» ներկայացնելը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համար սովորական բան է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում